Մահացել է ավիացիոն փորձագետ, խորհրդատու Նավիկ Խաչատրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ցավով տեղեկացրել է նկարչուհի Զարուհի Մուրադյանը:
Նավիկ Խաչատրյանը մի քանի օր առաջ ևս անդրադարձել էր հայկական ավիացիային․«Որևէ մասնավոր անձ, ով նվիրված է հայկական ավիացիային, տիրապետում է մոտ 3,0 Մ$ դրամագլխի, ցանկանում է ՀՀ-ում ստեղծել և շահագործել ամբողջական ծառայություն մատուցող ավիաընկերություն` դիմեք ինձ անձնական նամակով:
Նշեմ, որ իմ ԲՊ-ի հիմքում դրված է 2 քույր A320 օդանավերի լիզինգով ձեռքբերումը, 2023 թվականի մայիսից շահագործումը, և 100% հայկական կադրերի ներգրավումը»:
Վարչապետի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը պատմել է Նավիկ Խաչատրյանի մասին.
Կարդացեք նաև
«Ես կարծում եմ՝ Հայաստանի ավիացիան մեծ կորուստ է կրել: Նավիկն այն մարդն էր, որի ծառայություններից երբեք կառավարությունը չի փորձել օգտվել։
Ես արդեն հրաժարական էի տվել, բայց 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը ավիացիայի բոլոր մասնագետները հավաքվեցին ինձ մոտ, նրանց մեջ էր նաև Նավիկ Խաչատրյանը, եւ մենք առաջարկեցինք կառավարությանը 6 կետից ծրագիր: Մասնավորապես, առաջարկում էինք վերականգնել հայկական օդանավերը, որովհետեւ բոլորը դուրս էին գրված, բացի մեկից։ Առաջարկում էինք վերականգնել հայ օդաչուների թռիչքային թույլտվությունները, վերաբացել անօրինական փակված հայկական ավիաընկերությունները, օգտագործել մասնագետներին: Նավիկ Խաչատրյանն այդ ավիատորների մեջ էր։ Նա կառավարությանն անշահախնդրորեն առաջարկեց մեր ծառայությունները: Մենք ոչ պաշտոն էինք ուզում, ոչ գումար: Նավիկ Խաչատրյանն առաջարկու էր գնալ, կառավարության կողքին կանգնել։ Մենք շատ օգուտ կարող էինք տալ, շատ բան կարող էինք անել»։