Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Բադալյանի խափանման միջոցը փոխվեց. նա ազատ կարձակվի

Հուլիս 22,2022 23:10

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց գրավի դիմաց ազատ արձակել «Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանին:

Հիշեցնենք, «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Միքայել Բադալյանի  առողջական վիճակն այսօր կտրուկ վատացել էր, նախաինսուլտային վիճակում նրան տեղափոխել էին Վաղարշապատի հիվանդանոց, ապա՝ Երեւան: Միքայել Բադալյանի պաշտպանական խումբը նրա նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունն էր ներկայացրել: «Միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է հանդիսանում Մ. Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։ Առաջարկել ենք դատարանին նաեւ վերջինիս կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով»,- տեղեկացրել էր պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Միկա Բադալյանը,  չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022թ․-ին իր տելեգրամյան էջում տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։ Նա կալանավորված է մայիսի 24-ից: Նա բերման էր ենթարկվել ապրիլի-22 ին, Ազատության հրապարակից:

Միքայել Բադալյանի պաշտպանական խումբը գտնում է, որ նա ոչ միայն պետք է կալանքից ազատ արձակվի, այլեւ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն արդարացման հիմքով պետք է դադարեցվի։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Միքայել Բադալյանը 6 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի՝ գումարը վճարելուց հետո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031