Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ուրբաթ ընդունել է Ռուսաստանի ԱԳՆ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի, այդ թվում այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են տարբեր ուղղություններով Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Բայրամովն ու Խովաևն ընդգծել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունների բոլոր դրույթների լիարժեք կատարման կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության, ինչպես նաև կարևորել են բոլոր ջանքերի մոբիլիզացումը՝ կարգավորման գործընթացն առաջ տանելու և կոնկրետ արդյունքների հասնելու համար:
Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ