Հունիսին և հուլիսին տաք ջերմային ալիքները Եվրոպայի որոշ հատվածներում առաջացրել են անտառային հրդեհներ, տարհանումներ, աննախադեպ շոգը նույնիսկ մահվան դեպքերի պատճառ է դարձել:
Հունիսին 40–43°C (104–109 °F) ջերմաստիճան է գրանցվել Եվրոպայի որոշ մասերում, առավել ակնհայտ ջերմաստիճանային անոմալիաներով աչքի է ընկել Ֆրանսիան, որտեղ մի քանի ռեկորդներ են գրանցվել։
Երկրորդ ջերմային ալիքը վրա է հասել հուլիսի կեսերին՝ տարածվելով մինչև Միացյալ Թագավորություն, որտեղ պատմության մեջ առաջին անգամ գրանցվեց 40°C-ը (104°F) գերազանցող ջերմաստիճաններ։
Կլիմայագետները ջերմային ալիքի ինտենսիվությունը պայմանավորում են կլիմայի գլոբալ փոփոխությամբ։
Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 47°C (116,6°F), գրանցվել է հուլիսի 14-ին Պորտուգալիայի Պինհաո քաղաքում։
Գերմանիայի հյուսիսում գտնվող Համբուրգ քաղաքում ջերմաստիճանը պատմության ընթացքում առաջին անգամ գերազանցել է 40°C-ը:
Ֆրանսիայում 1949 թվականի ջերմաստիճանային ռեկորդը գերազանցվել է 4.1°C-ով և սահմանելով նոր ռեկորդ՝ 39.3°C։
Մեծ Բրիտանիայում գրանցվել է նոր ջերմաստիճանային ռեկորդ 40.3°C (104.5°F)` Քոնինքսբի բնակավայրում։
Շոտլանդիայում հուլիսի 19-ին գրանցվել է պատմության մեջ ամենատաք օրը՝ 21.3°C։
Անդորրան սահմանել է հուլիսյան շոգի նոր ռեկորդ՝ 38.7°C (101.7°F), այս ջերմային ֆոնը պահպանվել է երեք օր անընդմեջ։ Իսպանական Պիրենեյներում՝ ծովի մակարդակից գրեթե 1100մ բարձրության վրա գրանցվել է 42°C։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն