Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, ձեր նշած հայտարարությունը, այնուամենայնիվ, նախապայման չէր». Էդուարդ Աղաջանյանը՝ Անկարայի կողմից Զանգեզուրի միջանցք բացելու պահանջի մասին

Հուլիս 22,2022 19:15

Այսօր հրավիրած ասուլիսում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին լրագրողները հարցրեցին՝ օրեր առաջ Անկարան հայ-թուրքական  գործընթացը ամենաուղիղ ձեւով կապեց հայ-ադրբեջանականի հետ՝ պահանջելով Զանգեզուրի միջանցքի բացում եւ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքում, Երեւանի դիրքորոշումը ո՞րն է այս հարցում ու արդյոք սա պայմանավորվածության խախտում չէ՞, որովհետեւ Հայաստանն ու Թուրքիան պնդում էին, որ հաշտեցման գործընթացն առանց նախապայմանների է, այս իրավիճակում ինչպե՞ս են պատկերացնում հետագա բանակցությունները:

Աղաջանյանը պատասխանեց. «Կարծում եմ, ձեր նշած հայտարարությունը այնուամենայնիվ նախապայման չէր: Թուրքիան ըստ էության մշտապես այս դիրքորոշմամբ է հանդես եկել, որը բնականաբար մեր համար ընդունելի չի եղել: Հայկական կողմը արձանագրել է, որ կա նման խնդիր, արձանագրել է, որ հաճախ թուրքական կողմի հայտարարությունների եւ գործողությունների մեջ ցավոք կա բաժանում եւ, իհարկե, մեր խնդիրներից է ամեն ինչ անել, որ այդ տարանջատումը չլինի կամ առնվազն լինի նվազագույնը: Ես արձանագրում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել եւ որեւէ նախապայման այս գործընթացում անթույլատրելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031