Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկել ենք Միքայել Բադալյանի կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով. Էրիկ Ալեքսանյան

Հուլիս 22,2022 19:01

Միքայել Բադալյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Միքայել Բադալյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունն արդեն իսկ պաշտպանական կողմը մուտքագրել է Դատարան: Միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է հանդիսանում Մ. Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։

Առաջարկել ենք Դատարանին նաեւ վերջինիս կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով։

Հորդորում ենք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Մկրտչյանին անհապաղ մակագրություն կատարել՝ անհապաղ դատական նիստ հրավիրելն ապահովելու համար, հակառակ դեպքում յուրաքանչյուր հապաղում կարող է առաջացնել անդառնալի հետեւանքներ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031