«Ազատություն». Երևանը մտադիր է Դելիից ռազմական դրոններ և այլ սպառազինություն գնել, ու այդ նպատակով նախորդ ամիս Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան՝ գնման ենթակա զինատեսակների ցանկով։ Այս մասին գրել է հնդկական DnaIndia-ն, որը Հնդկաստանի առևտրատնտեսական կենտրոնի՝ Մումբայի անգլիալեզու խոշորագույն պարբերականներից է։
DnaIndia-ն ներկայացնում է անանուն մնալ ցանկացող հայաստանցի պաշտոնյանի խոսքերը, թե ղարաբաղյան նախորդ պատերազմը հարկադրել է Երևանին վերագնահատել իր ռազմական կարիքները։ Պարբերականը նկատում է՝ պատերազմը ցույց տվեց, թե ռուսական ռազմական տեխնիկան որքան անօգուտ է թուրքական սպառազինության, հատկապես Bayraktar անօդաչուների դեմ։
«Ազատությունը» դիմել է Հայաստանի ռազմական գերատեսչություն՝ վերոհիշյալ հարցերի պատասխանը ստանալու համար։ Դեռ չեն արձագանքել։
Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: