Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում ընդունել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և արձանագրվել մի շարք ուղղություններով Հայաստանի առաջատար արդյունքները Արևելյան գործընկերության երկրների շարքում։
Անդրադարձ է կատարվել խորհրդարանական աշխատանքների ընթացքին և նշվել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ժողովուրդը հաստատել է իր աներկբա իշխանությունը։
Արձանագրվել է, որ իշխող մեծամասնությունը հանձնառու է ամրապնդելու և զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում՝ ունենալով քաղաքացիների ամուր աջակցությունը։
Կարդացեք նաև
Քաղաքացիական պայմանագիր