«Ես կարող եմ մեկնաբանել քաղաքական իրադարձությունները, ոչ թե կրկեսը կամ թատերական ներկայացումները։ Դա շատ գեղեցիկ ներկայացում է, թող թատերական քննադատները մեկնաբանեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով փաստին, որ ընդդիմադիրներին մանդատից զրկելու վերաբերյալ ՍԴ դիմելու օրակարգով ԱԺ խորհրդի նիստն այսօր չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։
Հայկ Մամիջանյանը վստահեցրեց, որ իշխանափոխության հասնելու համար օգտագործելու են բոլոր գործիքները՝ պատգամավորական մանդատից սկսած․ «Քաղաքական միամտություն են դրսեւորում նրանք, ովքեր կարծում են, թե դրան հնարավոր է հասնել բացառապես ԱԺ-ում կամ բացառապես փողոցում։ Այդ երկու գործիքի համադրմամբ միայն կարող ենք հասնել դրան»,-հավելեց Հայկ Մամիջանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ