Լրահոս
Օրվա լրահոսը

Բենիամին Պողոսյան. Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ եթե ՀՀ-ն չկատարի ստանձնած պարտավորությունները, ապա մտադիր չէ սպասել 26 տարի, ինչպես սպասել է 1994-ից հետո. Ա1+

Հուլիս 22,2022 17:43

Ա1+. «Ադրբեջանը բազմաթիվ անգամներ է հայտարարել, որ եթե Հայաստանը երկու, առավելագույնը երեք տարիների ընթացքում չկատարի ստանձնած պարտավորությունները կամ իր պահանջները, ապա մտադիր չէ սպասել 26 տարի, ինչպես սպասել է 1994-ից հետո։ Խոսքը վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե՛ Արցախից վերջնական հրաժարմանն ու Արցախի հայաթափմանը, թե՛ Սյունիքի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհների գործարկմանը։ Ասում են՝ այս անգամ մեր համբերությունն առավելագույնը կհերիքի 2-3 տարի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը, որը համոզված է, որ եթե ռազմական գործողություներ սկսվեն, մենք արևմտյան մեր գործընկերներից որևէ աջակցություն չենք ստանա։ Միակ պետությունը, որ դա կարող է թույլ չտալ կամ Ադրբեջանի հետ մտնել ռազմական գործողությունների մեջ, ՌԴ-ն է։ Բայց սահմանափակ ներխուժման դեպքում ՌԴ-ից ռազմական պատասխան չի լինի, քանի որ Ադրբեջանն էլ ՌԴ-ի համար բավականաչափ կարևոր պետություն է։

Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող նոր կառուցվելիք ճանապարհին՝ Բենիամին Պողոսյանն ասում է՝ Ադրբեջանը թույլ չի տա, որ այդ նոր ճանապարհով անցնեն գազամուղը, էլեկտրաէներգիայի և ինտերնետի գծերը, իսկ դա նշանակում է, որ Արցախը հարկադրված է լինելու դրանք ստանալ Ադրբեջանից կամ ընդհանրապես չունենալ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031