Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սևան ազգային պարկի կառավարման նոր պլանի մշակումը և տրամադրած գործիքակազմը կօգնեն առավել լիարժեք կատարել մեր առջև դրված խնդիրները»

Հուլիս 22,2022 17:22

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում մասնակցել է «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի մեկնարկային հանդիպմանը։

Հանդիպմանը ներկա են եղել «Սևան» ազգային պարկի տնօրենի ժ/պ Կարեն Մնացականյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթոիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, ՄԱԶԾ կլիմա, շրջակա միջավայր, դիմակայունություն պորտֆելի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվ. բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժ/պ Արսեն Գասպարյանը, ներկայացուցիչներ «Սևան» ազգային պարկից և այլ շահագրգիռ գերատեսչություններից։

ℹ️ Սևան ազգային պարկի կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ (Հայաստան), Սոլյուտոն ՍՊԸ (Հայաստան), DHP Conservation Ltd (Չեխիա), NaravaNarave d.o.o. (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։

Իր ելույթում նախարարի տեղակալը անդրադարձել է Սևանա լճի և դրա էկոհամակարգի կարևորությանը և խոսել առկա խնդիրներից․
«Սևանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից է, որն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկ տնտեսական ու էկոլոգիական նշանակություն: Այն մեր հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է։

Եվ չնայած Սևանա լճի պաշտպանության և վերականգնման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության գործադրած ջանքերին, այսօր լիճը և նրա էկոհամակարգը բազմաթիվ խնդիրների առջև են կանգնած, որոնք գրեթե բոլորը մարդածին բնույթի են և դրանց լուծման ուղղությամբ մենք շատ անելիքներ ունենք, հատկապես ազգային պարկի կառավարման արդյունավետության բարձրացման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման առումով,-նշել է նախարարի տեղակալը և անդրադարձել կառավարման նոր պլանի մշակման անհրաժեշտությանը։

«Կառավարման նոր պլանի մշակումը, դրա առկայությունը և տրամադրած գործիքակազմը կօգնի մեզ առավել լիարժեք կատարել մեր առջև դրված խնդիրները»։

Նախարարի տեղակալը նաև իր գոհունակությունն է հայտնել կառավարման պլանի մշակման և անհրաժեշտ վերլուծությունների իրականացման գործընթացում ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի մասնակցության փաստի առթիվ։
«Ուրախալի է այս փաստը, որ պետական ինստիտուտն ունի բավարար գիտական և տեխնիկական ռեսուրսներ, որ կարողանա մասնակցել այսչափ կարևոր փաստաթղթի մշակմանը»,-նշել է Արամ Մեյմարյանը և շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր իրենց ջանքն են ներդնում Սևանա լճի և դրա էկոհամակարգի կայուն կառավարման և պահպանության շնորհակալ գործում։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031