Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը՝ գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
🗯 Մտքեր են փոխանակվել ոլորտում արդյունավետության բարձրացման, արժեշղթաների զարգացման ու պարենային անվտանգության ապահովման վերաբերյալ։
🚛 Անդրադարձ է կատարվել լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև արտահանման շուկաների ընդլայնմանը։
🌱Քննարկվել են նաև մրցունակ և կլիմակայուն գյուղատնտեսության կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն