Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Նիկողոսյան. Այս իշխանությունը հայրենիքից ավելի իր ստամոքսն ու «բումաժնիկն» է սիրում

Հուլիս 22,2022 14:54

«Հայրենիք» կուսակցությունից Արսեն Նիկողոսյանը «Հայելի» ակումբում խոսելով հենց դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մասին՝ ասաց. «Եկեք ֆիքսենք, որ Արմեն Գրիգորյանը չմահացավ: Արմեն Գրիգորյանին սպանեցին: Եվ դա այս դավաճան իշխանության ձեռքի գործն էր, քանի որ Արմենը իր հայրենիքն ավելի շատ էր սիրում, քան այս իշխանությունները: Արմենը ավելի շատ սիրում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ի տարբերություն այս դավաճան իշխանությունների, որոնք երկիրը սիրելու փոխարեն իրենց ստամոքսը, իրենց «բումաժնիկն» են սիրում: Արմեն Գրիգորյանին հայրենիքը սիրելու համար սպանեցին այս իշխանությունները, որոնք պառակտեցին բոլորիս: Տեսնում ենք՝ փողոցում հարցազրույց են տալիս, ասում են՝ Սեւանը կանաչել է, այս մարդիկ ասում են՝ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, Սերժ Սարգսյանն է մեղավոր: Տեսեք՝ ինչի մեջ ենք: Երեւի դինոզավրներին էլ մենք կամ Արթուր Վանեցյանն է սպանել:

Այս ամեն ինչի մեջ ընդդիմությունն էլ է մեղավոր, այն ընդդիմությունը, երբ ասում էինք՝ գործողություն արեք, մեզ քայլացնում եւ ցրում էին տներով: Ընդդիմությունը պետք է գործի մեկ օրգանիզմի նման, այլապես՝ չկա ընդդիմություն:

Եկեք տեսնենք, թե ինչ է արել այս իշխանությունը: Հինգ հազար երեխայի սպանե՞լ է, հողերը տվե՞լ է թշնամուն, պառակտե՞լ է մեր երկիրը ու դեռ տալիս է: Հայաստանի Հանրապետության փոխարեն Հայաստանի Հանրապետության հողերի համար բանակցում են Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան: Հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել: Մեր տեղը ուրիշն է որոշում մեր երկրի ճակատագիրը: Հասկանո՞ւմ եք, գալիս սարը գրավում են, սրանք ասում են, թե այդ սարն ո՞ւմ է պետք, տարին տասներկու ամիս վրան ձյուն է: Լիճը գրավում են, ասում է՝ հո մի լճի համար կռիվ չե՞նք տալու: Եթե այս ամենը նորմալ է, ուրեմն ես աննորմալ եմ», – ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031