Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ներդրումներն այստեղ լինելու են արդարացված և եկամտաբեր. Քերոբյան

Հուլիս 22,2022 14:41

Հայաստանի կառավարությունը ձգտում է փոխել տնտեսության կառուցվածքը՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցնելով ներդրումների վրա հիմնված աճի։ Այսօր այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը մասնակցում էր ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի ներկայացման միջոցառմանը: Այն նախաձեռնել էր ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը:

Նախարարի խոսքով, այս ամբողջ աշխատանքը բխում է կառավարության 2021-26 թվականների ծրագրում դրված թիրախներից և առաջնահերթություններից: Պարոն Քերոբյանի խոսքով, այս փաստաթղթից մեծ են կառավարության ակնկալիքները: Ասաց նաև, որ տեղական և միջազգային գործարարները պետք է իրազեկված լինեն, որ Հայաստանում գործարար միջավայրը դառնում է հարմար և ապահով, ներդրումներն այստեղ լինելու են արդարացված և եկամտաբեր: Ըստ նախարարի, օրենսդրական դաշտը լինելու է կանոնակարգված, վարչարարությունը պարզ:

Նախարարը նշեց, որ ճանապարհային քարտեզը մշակվել է էկոնոմիկայի նախարարության պատվերով։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031