Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՄԻՊ-ը և Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետը մտքեր են փոխանակել ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ 

Հուլիս 22,2022 15:30

Հուլիսի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) ավագ փորձագետ Ռուբեն Կարանզային։

Հանդիպման սկզբում Ռուբեն Կարանզան շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին ընտրվելու կապակցությամբ և ներկայացրել Հայաստան այցի իր նպատակը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետությունում դատական և իրավական բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ, այդ թվում նաև դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ և դրանից բխող ԳԾ-ի շրջանակներում նախատեսված Փաստահավաք հանձնաժողովի կազմավորմանը և կենսագործմանը վերաբերող հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերի և դրանց պատճառների ուսումնասիրմանն ուղղված ձևաչափերին առնչվող հարցերում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031