Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը
Դպրոցի առաջին դասարաններից աշակերտներին սովորեցնում են, որ եթե նյութի վերնագիրը չի համապատասխանում նյութի բովանդակությանը, անբավարար գնահատական է դրվում։ Նորմալ երկրների դպրոցներում, սակայն, չեն հանդիպում դեպքեր, երբ թե՛ վերնագիրը, եւ թե՛ ներկայացվող նյութի բովանդակությունը ծայրից ծայր անգրագիտություն են եւ ատելություն են սերմանում։
Ադրբեջանական քարոզչությունը նման է կույր օձի, որը աջուձախ թույն է տարածում՝ հիմնականում հիվանդացնելով սեփական հասարակությանը։
Կարդացեք նաև