Shamshyan.com. Լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ, 400-ից ավելի գյուղացիներ, ի նշան բողոքի երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։
Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «Մեր համբերության բաժակը լցվել է, էլ տեղ չկա։ Ուր ասես, ում ասես՝ դիմել ենք, բայց ոչ մի օգուտ։ Սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում։ Ո՛չ էլեկտրացանցից, ո՛չ ջրմուղից մեզ չեն պատասխանում, ամիսներով մեզ խաբում են։ Դրա համար էլ դիմել ենք այս քայլին։ Թե չէ՝ մեզ հաճելի չէ այս շոգին գանք, ճանապարհ փակենք։ Մեր հարցերը, եթե չլուծվեցին՝ մնալու ենք այստեղ ու դուրս չենք գալու։ Բավական է՝ արդեն մատների վրա մեզ պարացնում են։
1 ամիս է դիմել ենք մարզպետին՝ ոչ մի պատասխան։ Պատճառաբանում են՝ երբ քամի է լինում՝ հոսանքն անջատվում է։ Ի՞նչ քամու մասին է խոսքը, երբ 2-3 օր է՝ քամի չկա։
Կարդացեք նաև
Բավական է, պահանջում ենք՝ մարզպետն ու էկոնոմիկայի նախարարը թող գան ու սպառիչ պատասխանեն մեր հարցերին»։
Ոստիկանները փորձեցին գյուղացիներին համոզել, որ ճանապարհը բացեն։ Գյուղացիները հրաժարվեցին, և տեղի ունեցավ քաշքշուկ ոստիկանների և նրանց միջև։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: