Լրահոս
Օրվա լրահոսը

Մտահոգող է նախադեպի ստեղծումը, որով առանց որևէ իրավական հիմնավորման`արգելվում է սփյուռքահայի մուտքը` հայրենիք. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Հուլիս 22,2022 12:08

Օրեր առաջ տեղի ունեցած մի իրադարձություն չարժանացավ անհրաժեշտ հանրային արձագանքի։ Խոսքը փարիզաբնակ, CCAF կազմակերպության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին գործող իշխանությունների կողմից Հայաստան մուտքը արգելելու մասին է։

Մտահոգող է այն նախադեպի ստեղծումը, որով առանց որևէ իրավական հիմնավորման`արգելվում է սփյուռքահայի մուտքը` հայրենիք։
Կարծես քիչ են Հայաստանի միջազգային մեկուսացման գործոնները, հիմա էլ գործող իշխանությունը որոշել է Հայաստանը քայլ առ քայլ ինքնամեկուսացնել Սփյուռքից։

Չխորանալով այս որոշման պատճառների բոլոր հնարավոր շերտերի մեջ, նշենք առավել մտահոգիչ մի հավանական հարթություն։ Դա ուկրաինական պատերազմի պատճառով ռուս-արեւմտյան, մասնավորապես ռուս-ֆրանսիական հակամարտության բացասական արտացոլումն է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա։ Արեւմուտքից ինքնամեկուսացվող Ռուսաստանը փորձում է նույնը ստիպել անել իր քաղաքական արբանյակ հանդիսացող Հայաստանի ներկա ռեժիմին։ Ընդ որում` իրավիճակն էլ ավելի է բարդանում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «նախկիններ-նորեր», «սևեր-սպիտակներ» կրեմլյան բեմադրված կեղծ ընտրություն – «վարակը» փորձ է արվում տեղափոխել Սփյուռք, այսպիսով է՛լ ավելի խորացնելով արդեն իսկ գոյություն ունեցող անառողջ վիճակը։

Այս վիճակի խորացումից խուսափելու ելքը այն բանի ըմբռնումն է, որ նորից խաղարկվում է երեսուն տարի առաջ արդեն իսկ օգտագործված չեկիստական հնարք՝ ԼՏՊ – Դաշնակցություն, «սևեր – սպիտակներ» պարզունակ հակադրությամբ, որը, ըստ էության, միտված էր շեղելու քաղաքական մեկ այլ ռազմավարական օրակարգից։ Այդ օրակարգը ենթադրում էր հետխորհրդային ավտորիտար քաղաքական համակարգից` անցումային ժողովրդավարության եւ արդարադատության հղացքների հիման վրա դեպի ժողովրդավարություն անցնելու ճանապարհային քարտեզ, ինչպես դա տեղի ունեցավ Արևելյան Եվրոպայի եւ Բալթյան երկրներում։

Կուլ չտա՛նք այս «նոր – հին» խայծը և դատապարտե՛նք Հայաստանի գործող ռեժիմի այս հերթական հանցավոր որոշումը։

Ազգային համերաշխության վերականգնման միակ հիմքը` անցումային ժողովրդավարության և արդարադատության գաղափարով ապագաղութացումն է։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Հարգելի Ա-ԺԲ խորհուրդ ձեր նշած անձը վտարանդի չէ, բայց իրեն պահել է վտարանդու պես․ նմանները տեղ չունեն իմ ԵՐԿՐՈՒՄ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031