Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն օր «անհնարը» սնուցելու փոխարեն, սնուցեք «անհրաժեշտը». Տարոն Սիմոնյան

Հուլիս 22,2022 11:51

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Վստահ եմ՝ շատերդ եք շրջապատից լսում, որ՝

-անհնար է սանձել այսօրվա հարևան֊հակառակորդներին,

-անհնար է տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող մեծ  տերությունների շահերն ավելի լավ համադրել հայկական շահի հետ,

-անհնար է ստեղծել տնտեսապես մրցունակ, ռազմական առումով հզոր, տեխնոլոգիական առումով նորարար և մշակութային առումով առաջադեմ պետականություն,

-անհնար է ձևավորել հասուն հանրություն,

-անհնար է կերտել առաքինի անհատ,

-անհնար է վերականգնել ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքային ամբողջականությունը և այլն։

Վստահ եմ նաև, որ նման վատատեսական մարդկանց հեռուստացույցն ավելի մեծ է, քան գրադարանը, ՖԲ-ում անցկացվող ժամանակն ավելի երկար է, քան աշխատանքային ժամանակը, կյանքից հոգնած մարդկանց հետ շփումն ավելի շատ է, քան առույգ մարդկանց հետ, և ընդհանրապես՝ գործ չանելու ցանկությունն ավելի մեծ է, քան փոքր քայլերով աշխատելու նվիրումը։

Մի բան միայն կարելի է ասել մեր ընկերներին, ովքեր անհնարության կողմնակիցն են։ Այս ամենը ոչ թե անհնար է, այլ ԱՆՀՐԱԺԵՇՏ։

Հետևաբար` ամեն օր «անհնարը» սնուցելու փոխարեն, սնուցեք «ԱՆՀՐԱԺԵՇՏԸ», որ միտքն ու մարմինը ճիշտ աշխատեն՝ դեպի խնդրի լուծում, ոչ թե խնդրի հետ հաշտություն։

Հ.Գ. Ու ամենակարևորը՝ այս երեխաների սերունդը պիտի դաստիարակվի հենց այս ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ…

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031