ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի քանի հարց ՀՀ ԱԳՆ-ին
ՀՀ ԱԳՆ ղեկավարությո՛ւն,
թեկուզև դուք համարվում եք դավաճան ու հողատու իշխանությունների անբաժանելի մասը, այնուամենայնիվ, պատասխանեք հետևյալ կարևորագույն հարցերին:
Կարդացեք նաև
Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուն երեկ TRT պետական հեռուստաընկերության հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական «հարաբերություններին»՝ անելով հետևյալ հայտարարությունները:
1.«Թուրքիան, որպես մեծ պետություն ավելի շատ ժեստեր է անում ( նկատի ունի Հայաստանին), և դա բնական է»:
Հարց: Ի՞նչ ժեստեր է արել Թուրքիան ձեզ կամ ՀՀ-ին այս ընթացքում: Բացի ձեր կողմից 2018թ. իշխանազավթմանն աջակցելուն և Արցախի դեմ 2020թ. սանձազերծած պատերազմում ծայրահեղական ջիհադիստներ ու Bayraktar tb 2 ուղարկելուց, ուրիշ ի՞նչ «ժեստերի» մասին է խոսքը:
2.Չավուշօղլուն՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, ասել է, որ դրանց ընթացքում համաձայնեցվել են Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ու «Զանգեզուրի նախագծի» հետ կապված հարցեր: Բացի այդ, կարևոր է համարել նաև Միջին միջանցքը:
Հարց. Ի՞նչ եք համաձայնեցրել Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ համաձայնագրում, ինչո՞ւ է Թուրքիայի ԱԳՆ-ն ձեր անունից ասում, որ համաձայնեցրել եք «Զանգեզուրի միջանցքը» և վերջապես ի՞նչ է նշանակում Միջին միջանցք: Արդյոք դա ա՞յլ միջանցք է, թե՞ թուրքերը որոշել են ձեզ նոր փաստի առաջ կանգնեցնել:
3.Թուրք նախարարը խոսել է Հայաստանից ակնկալվող քայլերի մասին` ասելով. «Մինչև այս պահը ուղերձներ ու հայտարարություններ կան, ճիշտ է ճնշում էլ կա՝ դրսից Սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբերը: Սակայն, ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռևս չենք տեսել՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը, մյուս նախագծերի կամ համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում»:
Հարց. Ովքե՞ր են Հայաստանում այն «ֆանատիկ» խմբերը, որ խանգարում են ձեզ կատարել թուրքերի պահանջները: Եթե հասկացել եք, որ թուրքերը վատ բաներ են առաջակում, ապա ինչո՞ւ եք թուրքերին բողոքել, որ այդ ֆանատիկները չեն թողնում ձեզ կործանել Հայաստանը և ի՞նչու եք վախեցել ինքներդ մերժել թուրքերին: Ինչո՞ւ եք դրսում վախից թաքնվում ընդդիմության և Սփյուռքի թիկունքում, իսկ Հայաստանում ոստիկաններին ստիպում եք բիրտ ուժով ճնշել ու կալանավորել նրանց: Ընդունո՞ւմ եք այն հանգամանքը, որ ըստ Չավուշօղլուի` ՀՀ ոստիկանությունը փաստացի գործել է Թուրքիայի շահերի օգտին: Բացի այդ, ի՞նչ է նկատի ունեցել Չավուշօղլուն` ասելով, որ կան նաև ՀՀ-ից ակնկալվող «մյուս նախագծեր»:
4.Չավուշօղլուն շեշտել է հայ-թուրքական գործընթացում Ադրբեջանի կարևորությունը և նրանց համաձայնությունը՝ ընդգծելով, որ «դա իրողություն է՝ անկախ նրանից թե հայաստանցիների դուրը գալիս է, թե՝ ոչ»:
Հարց. Հասկացե՞լ եք, վերջապես, որ ձեր դավաճանական քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է թուրք-ադրբեջանական ծուղակում: Ընդունո՞ւմ եք այն փաստը, որ եթե չլինի ՌԴ և Իրանի համատեղ շահերը` դուք Սյունիքը հանձնում էիք թուրքերին:
5.Թուրքիայի արտգործնախարարն իր հարցազրույցը եզրափակել է հետևյալով. «Կոնկրետ քայլերի ենք սպասում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կայունություն և խաղաղություն են ցանկանում: Հայաստանն էլ պետք է ցույց տա, որ ինքն էլ է դա ցանկանում»:
Հարց. Պարզ է, որ Հայաստանը ևս խաղաղության ու կայունության կողմնակից է, և նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ձեր կապիտուլյանտ իշխանությունները կատարելու են Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները:
Եվ վերջապես գիտակցո՞ւմ եք արդյոք, թե ի՞նչ մակարդակի ողբերգություն եք բերել հայ ժողովրդի համար: Հասկանո՞ւմ եք, որ չորս տարվա ընթացքում ստեղծում եք արդեն երկրորդ պատերազմի նախադրյալները, որից խուսափելը միայն արտաքին քաղաքական հրաշքը կարող է լինել:
Հեռացե՛ք, մեղք է մեր տուժված ժողովուրդը: