Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. ՔՊ-ն վաղուց է հրաժարվել իր նախընտրական ծրագրից, որտեղ նշված էր՝ Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում. «Ազգ»

Հուլիս 22,2022 10:21

«Ազգի» զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

Օրերս Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այն թե՛ եվրոպական մի շարք երկրներ, թե՛ ԱՄՆը դրական են որակել: Թեեւ հանդիպման մասին շատ մանրամասներ հայտնի չեն, բայց կողմերի տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հայկական կողմը եւս մեկ անգամ կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով Արցախյան հարցի քննարկումը: Ադրբեջանն էլ շեշտել է, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Արցախի տարածքից: Դո՞ւք ինչ գնահատական կտաք այս հանդիպմանը:

– Եթե ուշադրություն դարձնեք, ապա արեւմտյան բոլոր գործընկերները, ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն առանձնահատուկ շեշտադրումներով ողջունել են այս հանդիպման երկկողմ բնույթը: Բնական է՝ խոսքը առանց ռուսական միջնորդության բանակցային ձեւաչափի ձեւավորման մասին է, ինչի վրա շեշտադրում է անում Արեւմուտքը, դրա վկայումն էր նաեւ բրյուսելյան ձեւաչափով հանդիպումը: Հայաստանում եւս հաճախ կարծիքներ են հնչեցվում, որ երկկողմ բանակցությունները կբերեն խաղաղության, բայց ես այդ կարծիքին չեմ: Բնական է՝ յուրաքանչյուր միջնորդ իր շահերն է ունենում եւ փորձում գործընթացներն իր շահերին ծառայեցնել, բայց անկախ միջնորդներից եւ նրանց շահերից՝ կա մի հստակ եւ պարզ ճշմարտություն՝ Ադրբեջանը չի գնում խաղաղության հաստատման ճանապարհով կամ հասկանում է «խաղաղություն»՝ բացառապես իր պայմաններով: Իսկ այդ պայմանների իրագործումը Հայաստանի համար կլինի պետականության ավարտ: Դրան զուգահեռ, Հայաստանը իր հռչակած խաղաղության օրակարգի ներքո որեւէ բովանդակություն չի դնում: Հասկանալի չէ ինչպիսի խաղաղություն է պատկերացնում Հայաստանն Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Արցախի հարցում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղուց հրաժարվել է իր նախընտրական ծրագրից, որտեղ ամրագրված էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բացի այդ՝ շեշտվում էր ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը: Այժմ ընդհանրապես դրա մասին չի խոսվում, չի խոսվում նաեւ ՀՀ տարածքում ադրբեջանական զորքերի առկայության մասին: Ուստի այստեղ կմեջբերեմ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքերը. «Լա՛վ իմացեք, պատերազմից խուսափելու լավագույն ձեւը միշտ պատերազմին պատրաստ լինելն է: Ուզո՞ւմ ենք խաղաղություն լինի, պետք է ունենանք ամուր բանակ, կանոնավոր բանակ, մարտունակ զինվոր: Եթե թշնամին իմանա, որ մենք ամուր բանակ ունենք, չի համարձակվի հարձակվել: Մենք դատապարտված ենք ամուր բանակ ունենալուն»: Սա է խաղաղության երաշխիքը. ունենալ այնպիսի պաշտպանական համակարգ, որ մեզ հետ բանակցելը միշտ գերադասեն մեզ վրա հարձակվելուց: Անելանելիության եւ պարտվողականության քարոզի փոխարեն պետք է հանրության հետ անկեղծ լինել ու տալ ինքնապաշտպանությանը նախապատրաստվելու գործիքակազմ, եթե ցանկանում են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան եւ մեր տարածքային նոր կորուստները: Իսկ այս երկկողմ կամ միջնորդավորված բանակցություններում ՀՀ-ն չի կարողանում իր շահերը պաշտպանել, քանի որ Ադրբեջանը խոսում է ուժի եւ ուժի սպառնալիքի դիրքերից, իսկ Հայաստանը ոչինչ չի անում գործնականում դրան դիմակայելու համար:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031