Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ աշխատակիցները կպել են սահմանային փշալարերին, տրիվոգան միացել է»․ Արագածավանի համայնքապետը հերքում է թուրքերի՝ գյուղ մուտք գործելու լուրերը

Հուլիս 22,2022 00:37

«Էդտեղ «Կովկաս Ագրո» կա, իրենց տարածքը մեր վարչական շրջանում է, բայց աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ աշխատակիցները պրոպուսկով են անցուդարձ անում, ռուս սահմանապահներ էլ կան։ Նախնական վարկածն, ըստ ԱԱԾ-ի, այն  է, որ հայ աշխատակիցները կպել են սահմանային փշալարերին, տրիվոգան միացել է։ Էն կողմը աշխատող բանվորներ կան,  հավանաբար էդպես են խոսակցությունները տարածվել, թե՝ թուրքերը, չգիտեմ ովքեր․․․»,-  Արագածավանի համայնքապետ Արթուր Հովսեփյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց համայնքում տեղի ունեցած այսօրվա միջադեպը ։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները գրել էին՝ Թալինի Արագածավան գյուղում երեք զինված թուրքեր ութ հովիվների` իրենց անասուններով, գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին։

Aravot.am-ի հետ զրույցում Թալին  խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտնել էր, «Նման  բան չկա, չորս հովիվ՝ ազգությամբ թուրք,  ցանկացել են լողալ Արաքս գետում, «գասպարալող» տալ, ռուս սահմանապահներն ասել են՝ վերադարձեք, արգելել են լողալ»։
Արագածավանի մարզպետարանն արձագանքելով շրջանառվող լուրերին, հայտնել է՝այն  չի համապատասխանում իրականությանը։

Մարզպետարանի  ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրված է․«Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։

Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել ևս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը»։

Sputnik Արմենիա –ն տելեգրամյան իր ալիքում գրել է․«ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ (անվտանգության դաշնային ծառայության, ФСБ) սահմանային վարչությունը և ԱԱԾ-ն հերքում են թուրքական զինուժի կողմից ՀՀ սահմանը հատելու մասին մամուլում տարածված տեղեկատվությունը, հայտնել են Sputnik Արմենիային ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունից»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031