Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե քննիչն իր սենյակում է՝ մինչդատական վարույթ է, երբ դատարան է գալիս՝ կողմ է

Հուլիս 22,2022 14:00

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ Նոր քրեական օրենսգիրքը: Հիշո՞ւմ եք, դեռ անցյալ տարի մայիսի 5-ին ընդունվեց ՀՀ քրեական օրենսգիրքը: Սակայն, ինչպես տեսանք, այն կարճ ճանապարհ անցավ:

ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում երեկ քննարկվում էր ՀՀ քրեական դատավարության եւ ՀՀ քրեական նոր օրենսգրքերը՝ հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման բանախոսներն էին Հրայր Ղուկասյանն ու Դավիթ Մելքոնյանը, իսկ Աննա Մարգարյանը, ով եղել է ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի աշխատանքային խմբի անդամ, կարծես պետք է ներկա գտնվեր, չներկայացավ: ՀՀ քրեական դատավարության եւ ՀՀ քրեական նոր օրենսգրքերի կիրառման հետ կապված, դատաքննության փուլում գտնվող գործերով մեղադրանքը համապատասխանեցնելու, քրեական օրենքին հետադարձ ուժ տալու եւ այլ հարցերի վերաբերյալ շարունակվեց քննարկումը Փաստաբանների պալատում նաեւ առցանց:

ՀՀ քրեական դատավարության եւ ՀՀ քրեական նոր օրենսգրքերի կիրառման հետ կապված, դատաքննության փուլում գտնվող գործերով մեղադրանքը համապատասխանեցնելու, քրեական օրենքին հետադարձ ուժ տալու եւ այլ հարցերի վերաբերյալ շարունակվում է քննարկումը, Փաստաբանների պալատում, նաեւ առցանց:

Բանախոսներին ուղղված հարցերից մեկը խափանման միջոց կիրառելու մասին հարցն էր, իրավաչափության, արդյունավետության հարցը:

Ըստ Հ. Ղուկասյանի՝ «Դուք պետք է նայեք խախտումը: Ժամը գրված չլինելը, եւ հիմնավոր կասկածի բացակայությունը հիմնադրելի խախտումներ են: Ոչ: Եթե ժամը չես գրել, միգուցե կանչես քննիչին: Եթե հիմնավոր կասկածը բացառվում է, հետեւանքներն էլ տարբեր են: Պետք չի նույնացնել մի խախտումը, թե ժամը չգրեցիք, պետք է անհապաղ ազատ արձակվի: Քննիչը սահմանափակ ժամակարգում պետք է կատարի բազմաթիվ գործողություններ, որպեսզի հասցնի ինչ-որ հանգամանքներ պարզելու: Ցայտնոտային իրավիճակում տեխնիկական թերությունները, բարեխիղճ թերությունները չեն բացառվում: Խնդրում եմ խախտումները տարանջատեք, խախտումներին տարբեր գույներ տվեք»:

Ըստ Դավիթ Մելքոնյանի. «Անձն անազատության մեջ պետք է պահվի հնարավոր կարճ ժամկետով: Դա նշանակում է՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավորություն ունի սկզբունքի ուժով անձին ազատ արձակելու, երբ բացակայում է անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը: Երբ վարույթն իրականացնող մարմինը որոշել է միջնորդություն չներկայացնել, այլ պարտավորվում է հենց սկզբունքի ուժով, ազատ արձակվի: Եթե միջնորդություն է ներկայացնելու, դուք չգիտեք, որպես մեղադրյալի պաշտպան, հետեւաբար, եթե ներկայացնի միջնորդություն, օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որպեսզի դատավորը պարտավոր է անդրադառնալ ձերբակալման իրավաչափությանը:

Եթե վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացնում դատարան, մեղադրյալին էլ պետք է ներկայացնի դատարան: Մեղադրյալը միջնորդությունը ներկայացնող պահից «մեղադրանքից դուրս է գալիս» անձը՝ «ի պահ տրվում» դատարանին: Օրենքը այդ կարգավորումն էլ տվել է, պարտականություն տալիս դատարանում, դու պետք է իրավաչափության հարցին անդրադառնաս»:

Ինչ վերաբերում է Նոր քրեական դատավարության օրենսգրքի 114 հոդվածի երրորդ մասին, որով սահմանված է՝ «Այն դեպքում, երբ դատարանը մերժում է ձերբակալված մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, անհապաղ ազատ է արձակվում դատարանի կարգադրությամբ», բանախոսներից Ղուկասյանն այս հարցադրմանը պատասխանեց. «Սահմանադրության 27 հոդվածով անհապաղ է ազատ արձակվելու, երբ միջնորդությունը մերժվում է, անազատության մեջ պահվող ձերբակալված անձին բերում են դատարան, որի հետագա պահելն անհրաժեշտ է, թե ոչ, դատարանի առաքելությունից է բխում կարգադրությունը, դրա համար պետք չէ ֆորմալիզացված փաստաթուղթ, եթե ձեռնաշղթայով է, պետք է հանվի, եթե մարդ կա կողքին, դատարանն ասում է՝ դուք ազատ եք, օրենքով նախատեսված հիմքերով է լուծվում նրա ազատության հարցը: Պատկերացրեք, արդարացման դատավճռով, մինչ ՔԿՀ դատավճիռ-փաստաթուղթը տանելը, դատարանը վճռում է՝ «անհապաղ ազատել», չենք ասում, չէ,՞ «մենք բողոքարկում ենք», այլ անհապաղ կատարվում է»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031