Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիվները ցանկացել են լողալ Արաքս գետում, ռուս սահմանապահներն արգելել են, ոչ մեկին էլ գերի չեն վերցրել»․ Տավրոս Սափեյան

Հուլիս 21,2022 23:50

Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հերքում է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե Արագածոտնի մարզի Արագածավան գյուղ են ներխուժել զինված թուրքեր, գերի են վերցրել հովիվների եւ անասունների։

«Նման  բան չկա, չորս հովիվ ցանկացել են լողալ Արաքս գետում, «գասպարալող» տալ, ռուս սահմանապահներն ասել են՝ վերադարձեք, արգելել են լողալ։ Դա ապատեղեկատվություն է, լայքեր հավաքելու համար են անում։ Նման բան չկա, ԱԱԾ պետը, ոստիկանության պետը, համայնքի ղեկավար, բնակիչները, ամբողջ Արագածոտնը խառնվել են իրար, բայց նման բան չկա, ոչ մեկին էլ գերի չեն վերցրել, ի՞նչ զենք, ոչ մի զենք նրանց մոտ չի եղել։ Այդ հատվածում գետը վարարող է, ֆիզիկապես հնարավոր չէ անցնել գետի այդ մասը, ո’չ թուրքը, ո՛չ էլ հայը, եթե ինքնասպանություն չեն ուզում գործել»,-ասաց Սափեյանը։

Հիշեցնենք, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Արագածավանում  լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր ութ հովիվների` իրենց անասուններով, գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետեւ` հովիվներին։

Նշենք, որ Civic.am-ի հետ զրույցում Արագածավան խոշորացված համայնքի համայնքապետ Արթուր Հովսեփյանը նշել է․«Գյուղի սահմաններից դուրս` դեպի Թուրքիայի սահման գտնվող ֆերմայում աշխատող բանվորները, որտեղ մուտքը անցաթղթով է և հսկվում է ռուս սահմանապահների կողմից, մնացել են սահմանից այն կողմ, որից հետո ահազանգ է հնչեցվել, ռուս սահմանապահները ահազանգին արձագանքել են և բանվորներին վերադարձրել Հայաստանի սահման։ Գյուղում որևէ թուրք չկա և չի էլ եղել»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031