Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ով է պատասխանատու դատարանի դահլիճում պորոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան համար։ Հիշեցնենք, որ մոտ 1 շաբաթ առաջ կալանքի մեջ գտնվող մահացավ Արմեն Գրիգորյանը, որին մեղադրանք էր առաջադրվել խոսք հնչեցնելու համար, ուշագնաց եղավ դատական նիստերի դահլիճում, ապա մահացավ։
Դեսպանը հորդորում է՝ շուտափույթ եզրահանգումներ չանել․ «Ես ինչքանով որ տեղեկացված եմ, նա սրտի խնդիր ուներ, ես այդքանը գիտեմ և գիտեմ, որ նա ձերբակալված էր մինչ այդ։ Ես արդեն ասել եմ և կրկնում եմ, որ նախնական կալանքի փուլում պետք է տարբեր ծառայությունների մշտական հասանելիություն լինի՝ նրանց առողջության պահպանման առումով»,- պատասխանեց Վիկտորինը։
Դիվանագետից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ է կարծում՝ այժմ Հայաստանում կա՞ն բանտարկյալներ՝ նկատի ունենալով, որ բողոքի զանգվածային ցույցերից հետո շատերը դեռ կալանքի տակ են։ Վիկտորինի կարծիքով՝ այս պահին քաղբանտարկյալներ չկան․ «Ես այս պահին չեմ կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալի կարգավիճակ ունեցող անձինք։ Իհարկե, կան կալանավորվածներ, նրանցից որոշ մարդիկ արդեն ազատվել են, բայց եկեք արագ եզրակացությունների չհանգենք, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ որոշումներ կկայացվեն»,- պատասխանեց Վիկտորինը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: