Հուլիսի 21-ին, ժամը 18։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում քաղաքացիները հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են հրետանու արկ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Սակրավորներն ականանետի ականը տեղափոխել են անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։
ԱԻՆ