ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոչ ոք առ այսօր չի հաշվարկել, ու չի հիմնավորել Սյունիքով անցնելիք Ադրբեջան-Թուրքիա «կոմունիկացիայի» տնտեսական արդյունքը Հայաստանի համար: Եթե դրանում գոնե մեկ դրական բան լիներ, կապիտուլյանտի քարոզչամեքենան հիմա ժողովրդի զահլեն տարել էր իր «աչքալուսանքներով: Այն որ անվտանգության տեսակետից այդ կոմունիկացիան մեծ հարված է լինելու Հայաստանի համար` փաստ է:
Այսօր Թուրքիայի խորհրդարանի նախագահը, առանց փաստերը թաքցնելու ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» օգտակար է լինելու Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համար: Հայաստանի անունն ընդհանրապես չկա այդ ցանկում, որովհետև ո՜չ Թուրքիան, ո՜չ Ադրբեջանը երբեք այնպիսի բան չի անելու, որն օգուտ լինի Հայաստանի ու հայերի համար»:
Կարդացեք նաև