Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Բայդենի մոտ ախտորոշվել է COVID-19՝ մեղմ ախտանիշներով. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 21,2022 21:01

«Ամերիկայի ձայն». Նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է COVID-19-ի թեստավորման արդյուքում, հինգշաբթի հայտարարել է Սպիտակ տունը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Բայդենն «կրկնակի պատվաստված է և ունի շատ թեթև ախտանիշներ։ Նա սկսեց ընդունել Պաքսլովիդ դեղամիջոցը։ Համաձայն CDC-ի առաջարկությունների՝ նա մեկուսացել է Սպիտակ տանը և այս ընթացքում կշարունակի կատարել իր բոլոր պարտականությունները։ Նա այսօր առավոտյան հեռախոսով կապի մեջ է եղել Սպիտակ տան աշխատակիցների հետ և պատրաստվում է այսօր առավոտյան մասնակցել Սպիտակ տան պլանավորված հանդիպումներին հեռախոսով և Zoom-ի միջոցով իր նստավայրից»:

Բայդենի առողջության վերաբերյալ լիարժեք թափանցիկություն ապահովելու համար Սպիտակ տունը ամենօրյա տեղեկություն կտրամադրի այդ հարցի վերաբերյալ:

Ըստ Սպիտակ տան՝ Բայդենը կաշխատի մեկուսացման մեջ, քանի դեռ չի ստացել թեստի բացասական արդյունք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031