Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան տեղեկացնում է, որ մարզաձեւի միջազգային կառույցը Հայաստանի ազգային հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի անվամբ է գրանցել նրա՝ Կահիրեում անցկացված Աշխարհի գավաթի մրցաշարում նժույգ թափերում կատարած տարրը:
Մարմնամարզության աշխարհի տերմինաբանությունում սա արդեն յոթերորդ անունն է, որ կրում է հայ մարմնամարզիկ անուն: Ավելի վաղ իրենց անունով տարրեր օծել են Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, Արթուր Հակոբյանը, Վահագն Ստեփանյանը, Վահագն Դավթյանը եւ Հուռի Գեբեշյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ