ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի մասնակցությունը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
Հուլիսի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցել և ելույթով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
Ելույթի ժամանակ Վահե Գևորգյանը, մասնավորապես, նշել է, որ այս ֆորումը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու Հայաստանի հանձնառությունը 2030 օրակարգին, նրա նպատակներին և թիրախներին՝ կառուցելու ավելի լավ, անվտանգ և մաքուր աշխարհ բոլորի համար:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ակտիվ միջոցներ է ձեռնարկում ազգային ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը 2030 թվականի օրակարգի նպատակներին և թիրախներին համապատասխանեցնելու ուղղությամբ, և, չնայած համավարակին և 44-օրյա պատերազմին, շարունակում է իրականացնել երկրում նախատեսված լայնածավալ բարեփոխումները՝ նպատակ ունենալով ստեղծել ապահով, իրավահավասար և ժողովրդավարական միջավայր։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ