Հուլիսի 20-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է սիսիանցի Նարեկ Դավթյանի ու Նարե Բաբայանի ընտանիք․ այստեղ հունիսի սկզբին եռյակ էր ծնվել՝ երկու աղջիկ, մեկ տղա։
Արդեն չորս զավակ ունեցող ծնողները զինվորականներ են, կոչումով՝ կապիտան։
Փոխմարզպետը հետաքրքրվել է նրանց հոգսերով՝ խոստանալով մարզպետարանի ուշադրության կենտրոնում պահել երիտասարդ բազմազավակ ընտանիքը։
Ծնողները պատմել են զավակների ծննդի պարգեւած ուրախության ու նաեւ իրենց խնդիրների մասին, որոնցից առաջնայինը սեփական բնակարան ունենալն է․ այժմ վարձակալությամբ են բնակվում։
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետարան