«Մեր դատաբժշկական կենտրոնում դեռեւս իրականացվում են կրկնակի եւ շարունակական փորձաքննություններ։ Ցավոք սրտի, ունեինք խիստ վնասված մասունքներ, որոնցից հնարավոր չէր անջատել ԴՆԹ»,-այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհվածների մասունքների փորձաքննությանը:
Նրա խոսքով՝ եւս 50 մասունքներ ուղարկվել են Նիդեռլանդներ՝ դատաբժշկական փորձաքննության. «Մենք արդեն մեկ տարի համագործակցում ենք Նիդեռլանդների հետ։ Վերջին շրջանում եւս 50 մասունք ուղարկվել է լրացուցիչ փորձաքննություն։ Ուղարկվել են այն մասունքները, որոնք դժվար փորձաքննության ենթարկվող են, բայց կա գնահատական, որ դրանց հետ հնարավոր է աշխատել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ