Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի թվերն աճում են, շրջանառվում են օմիկրոնի ենթաշտամերը. Անահիտ Ավանեսյան

Հուլիս 21,2022 16:53

Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի հիվանդացության աճ: Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ասաց, որ ցուցանիշի աճը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ. «Ինչպես գիտեք եվրոպական երկրներում ալիքը բավական ակտիվ զարգանում է, եւ մենք կանխատեսում էինք, որ ճամփորդությունների ակտիվացմանը զուգահեռ՝ վարակի որոշակի ներթափանցում կարող է լինել մեր երկիր: Մենք զգոն հետեւում ենք զարգացումներին եւ մեր առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման»,-ասաց նախարարը:

Առաջին երկու շաբաթվա ընթացքում պարզ կլինի՝ այս վարակի ալիքը տարածվելու միտում ունի՞, թե՞ կգնա դեպի կայունացում:

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ եթե համաճարակային իրավիճակը սրվի՝ կգնան սահմանափակումների. «Մենք արդեն իսկ ունենք մշակված ուղեցույց, թե ալիքի տարածման որ փուլում ինչ քայլեր ենք անելու: Մեր խորհուրդն է՝ բժշկական կենտրոններ այցելելիս կրել դիմակ: Այն անձանց, ովքեր ստացել են երկու դեղաչափ պատվաստանյութ, խորհուրդ ենք տալիս մինչեւ սեպտեմբեր ստանան խթանիչ դեղաչափը, որպեսզի օրգանիզմն ունենա հնարավորություն աշնան ալիքներին պատրաստ լինելու: Շոգ եղանակը հակացուցում չէ պատվաստման համար»:

Ասաց նաեւ, որ շրջանառվում են օմիկրոնի ենթաշտամերը:

Նախարարի տվյալներով, երկրում ամբողջապես պատվաստված է չափահասների 45%-ը։

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031