Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել շենքի ճակատներում առկա խճանկարները»

Հուլիս 21,2022 16:19

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես Ֆեյսբուքում միշտ աշխատում եմ կոռեկտ լինել և հատկապես չանձնավորել խնդիրները, բայց այս դեպքում հասկացա, որ արդեն չափը շատերը անցնում են, և ժամանակն է, օրինակ, իմանանք՝ ով է էս սեփականատիրոջը հուշել, որ կարելի ա նման պատերը քանդել ու տեսարան ունենալ, ինչը կլիներ նորմալ, եթե իհարկե չլիներ էս 1) ֆանտաստիկ 2) ճաշակով 3) գեղազարդ 4) օրիգինալ 5) հիշվող 6) տարբերվող 7) art-object 😎 Երևանի Ինքնության մաս կազմող (ու կարող եք շարունակել) արժեք մեզ համար, և, օրինակ, Քաղաքաշինության կոմիտեին կամ կառավարությանը խնդրենք ճշտել՝ ո՞վ է ճարտարապետը, ո՞վ է կառուցապատողը, ո՞վ է սեփականատերը, ո՞վ է դիզայները, ո՞վ է շինարարը ու մնացած անպատասխանատու մասնակիցները,  և հետագայում օրենսդրական նախատձեռնություն լինի ասենք՝ լիցենզիայից զրկել նրանց կամ գցել «սև ցուցակ»:


Հասարակական պարսավանքի մասին կլռեմ:

Դե, իսկ քաղաքապետարանի պատասխանատու վարչությունները ու մշակույթի նախարարությունը (որը չկա) ինչպես միշտ «ռուլին» քնած են…

Էն անիմաստ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էլ, հենա փակեք, թե պետք ա սենց աշխատի»:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին մի քանի օրվա ընթացքում ֆեյսբուքյան տիրույթում քննարկվում է էս գեղեցիկ շենքի խճանկարների ճակատագիրը: Դե, ինչպե՞ս՝ քննարկվում է, առանց որևէ ճշտման, առանց խնդրին առհասարակ ծանոթանալու, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գեներացնում են միտքը, թե Երևանում ամենաթողություն է, քանի որ քաղաքապետարանը թույլ է տվել ոչնչացնել շենքի երկու ճակատների խճանկարները:

Էս միտքը տարածողներին կփորձեմ հիասթափեցնել՝ նախագծման թույլտվության (տրվ. 02.11.2021թ.) 9.7 կետի 11-րդ ենթակետի համաձայն, կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել շենքի ճակատներում առկա խճանկարները:

Մաղթում եմ ձեզ արգասաբեր քննարկումներ :))))»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031