Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոնը վերջացավ ոչ թե թատերական ձեւով, այլ իրական ողբերգությամբ». Նարինե Դիլբարյանը` Արմեն Գրիգորյանի գործի մասին

Հուլիս 21,2022 16:04

«Հերթական սարսափելի արձանագրումն էր մեր դատական համակարգի բացարձակ անկման: Խնդիրը շոշափում է եւ բարոյական, եւ դատաիրավական, եւ պետական ամենակարեւոր հարթություններին առնչվող մարտահրավերները, որոնք մենք ոչ միայն չենք կարողանում լուծել, այլ ունենում ենք կորուստներ… Փաստորեն, անհիմն հարուցված քրեական գործի, դատարանների կախյալության պատճառով, որի հիմքում ընկած է մեր հանրության բարոյական արժեքների կորուստը, որովհետեւ շատերը բերկրանքի հետ առնչվող մտքեր էին արտահայտում, այդ թատրոնը վերջացավ ոչ թե թատերական ձեւով, այլ իրական ողբերգությամբ»,- պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանն անդրադառնալով`«Հայելի» ակումբում նշեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։

«Մարդ, որ ուներ նպատակներ, անցած ճանապարհ եւ բոլորովին այն տարիքը չուներ, որ պետք է հեռանար այս կյանքից, ողբերգական ցնցումներով դատարանի դահլիճում հեռացավ կյանքից: Այդ դատարանի նույն դահլիճում այժմ շարունակվում են նիստեր գումարվել, ու ես ցավալիորեն չեմ տեսնում մեծ տեղաշարժ` կալանքը իբրեւ խափանման միջոց սանձող: Նաեւ իմացանք, որ Նարեկ Մանթաշյանին բավական բարձր գրավի դիմաց են ազատ արձակել»,-ասաց Դիլբարյանը:

«Ես հույս ունեի, որ իշխանությունները, դատական մարմինները, որ հոգով թշվառ են, գոնե կհասկանան, թե իրենք էլի կարող են շարունակել «կարել» գործեր մարդկանց վրա, ինչ-որ ընթացք տալ, բայց ոչ թե մարդկանց զրկել ազատությունից։ Երբ դու նստած ես հանիրավի, դա շատ դաժան է: Իրավախախտը, որ զրկված է ազատությունից եւ գիտի, թե դա ինչի համար է նստած, դա շատ թեթեւ է տանում, իսկ այն անհատը, որը գիտի, որ հանիրավի է զրկված ազատությունից, դա իր համար վիթխարի ցնցում է…

Ցավում եմ, որ Արմեն Գրիգորյանը մահը շատերի մոտ առաջացնում է դեկապսուլյացիա, հոգեկան բավարարում, որ տեսեք մեզ քննադատողը, դաժան խոսքեր ասողը հեռացել է կյանքից: Բայց կա նաեւ այսպիսի մի հոգեկան երեւույթ` ցնցումը, նրա ազդեցությունը անմիջապես չի արտահայտվում, այլ արտահայտվում է որոշ ժամանակ անց: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ Արմեն Գրիգորյանի մահը ոչ թե իսկապես իզուր չանցավ, գուցե դա այնքան էլ ճիշտ ձեւակերպում չէ, բայց դա դաս կլինի իրավական համակարգի եւ հանրության մյուս ներկայացուցչների համար, որոնք դատապարտելուց, անիծելուց, մեղադրանքներ ներկայացնելուց առաջ գոնե կմտահոգվեն, որ դրանով կարող են խլել մարդու կյանքը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031