Լրահոս
Օրվա լրահոսը

Հովակիմյանը չի հերքում, որ հենց ինքն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի՝ իշխանության թեկնածուն

Հուլիս 21,2022 16:27

«Ազատություն». Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական փոխնախագահ Վահագն Հովակիմյանը չի հերքում, որ հենց ինքն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի՝ իշխանության թեկնածուն։

Լրատվամիջոցները գրում են, թե այս հոկտեմբերին պաշտոնին հրաժեշտ տվող՝ ԿԸՀ-ն ավելի քան տասը տարի գլխավորած Տիգրան Մուկուչյանին խորհրդարանը քվեարկությամբ փոխարինելու է Հովակիմյանով։

Վահագն Հովակիմյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ իշխող խմբակցության իրավասությունն է՝ ում առաջադրել ԿԸՀ նախագահի պաշտոնին։

«Որոշումները կայացնում է խմբակցությունը, խմբակցությունը երբ որոշում կկայացնի, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի», – այսպես պատասխանեց Հովակիմյանը հարցին՝ անձնապես հակվա՞ծ է արդյոք ստանձնելու այդ պաշտոնը:

Ըստ էության, Վահագն Հովակիմյանը չհերքեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկվում է իր թեկնածությունը, և եթե խմբակցությունը նման որոշում կայացնի, դեմ չի լինի ստանձնել այդ պաշտոնը:

Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031