Ուշադրություն
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 21-26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.6°C (1980թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 13.0°C (1969թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.2°C