Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենը՝ Իրաքի սուվերեն տարածքում, որտեղ Թուրքիան փաստացի օկուպացրել է բազմաթիվ բնակավայրեր՝ չնայած միջազգային սահմաններին ու պարտավորությունների. Վարուժան Գեղամյան

Հուլիս 21,2022 13:05

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ՝ հուլիսի 21-ին Իրաքյան Քրդստանի Դահուկ շրջանում գտնվող Զախո զբոսաշրջային կենտրոնը ռմբահարվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից։ Առնվազն 9 հոգի (այդ թվում՝ երեխաներ և կանայք) զոհվել է։

Երեկվանից Իրաքում Թուրքիայի դեմ բողոքի փողոցային գործողություններ են տեղի ունենում, Թուրքիային պաշտոնապես մեղադրել է նաև Իրաքի կառավարությունը և Իրաքի շիաների առաջնորդ Մուքթադա ալ-Սադրը։

Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես նշել է, որ իրենք կապ չունեն, բայց պատրաստ են միասին հետաքննել տեղի ունեցածը։

Այս ամենը՝ Իրաքի սուվերեն տարածքում, որտեղ արդեն մի քանի տարի է՝ Թուրքիան փաստացի օկուպացրել է բազմաթիվ բնակավայրեր՝ չնայած միջազգային սահմաններին ու պարտավորություններին։

Կից քարտեզում Իրաքի հյուսիսում թուրքական բազաներն են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031