Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի փոխնախագահը հետաքրքրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի անկախության երաշխիքներով

Հուլիս 21,2022 12:52

Հուլիս 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան պարոն Մարկուս Չանին, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին և հայաստանյան ծրագրերի համակարգող Էվիա Հովհաննիսյանին։

Ողջունելով հյուրերին՝ տիկին Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը և աշխատանքի հիմնական ուղղությունները։

Զրույցի ընթացքում տիկին Կատրին Գյորինգ-Էքադը շնորհավորել է տիկին Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ։

Կատրին Գյորինգ-Էքադի առաջարկով Պաշտպան Գրիգորյանն անդրադարձել է մարդու իրավունքների ոլորտում առկա հիմնական մարտահրավերներին, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում հումանիտար խնդիրներին, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, վերջիններիս և անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին սոցիալական աջակցության և հոգեբանական օգնության տրամադրման հարցերին, սահմանամերձ համայնքների անվտանգային և այլ խնդիրներին, ինչպես նաև խտրականության դեմ պայքարին և կանանց քաղաքական ու տնտեսական հզորացմանն առնչվող հարցերին։

Տիկին Կատրին Գյորինգ Էքարդը հետաքրքրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի անկախության երաշխիքներով, ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների հետ Պաշտպանի հաստատության համագործակցության հարցերով, ինչին ի պատասխան Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության հետ համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու համատեղ իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանում և Հայաստանում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին, աշխատանքի հիմնական ուղղություններին և Հայաստանում հիմնադրամի առաջնահերթություններին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031