Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը հստակ կապ է տեսնում պատերազմի հետևանքով Արցախի հարավային շրջանների բռնազավթման և դեպի հյուսիս իր պետության ռազմավարական կապի կտրման ու շրջափակման հեռանկարի միջև. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 21,2022 11:37

Իրանը, մի կողմ դնելով իրեն բնորոշ արեւելյան ավանդական հյուրընկալության քաղաքավարության բոլոր նորմերը, հանդիպումների հրապարակային մասում հնչեցրեց սեփական պետության առաջնային անվտանգությանն առնչվող կտրուկ հայտարարություններ, որոնք վերաբերում էին իր հյուսիսային սահմանների եւ տրանսպորտատնտեսական հաղորդակցության ուղիների անվտանգությանը: Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական մի քանի հազարամյա սահմանի արգելափակման որեւէ քաղաքականություն: Հոգեւոր առաջնորդի շուրթերով նման թափանցիկ հայտարարություն հնչեցնելը փաստում է, որ Թեհրանը միանշանակ նման ռիսկեր տեսնում է եւ ուղիղ է խոսում այդ մասին:

Հատկանշականն այն է, որ այդ արտահայտությանը նախորդող նախադասությունում Խամենեին անդրադարձել էր արցախյան պատերազմին: Սա խոսում է այն մասին, որ Իրանը հստակ կապ է տեսնում 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի հարավային շրջանների բռնազավթման եւ դեպի հյուսիս իր պետության ռազմավարական կապի կտրման ու շրջափակման հեռանկարի միջեւ: Այլ կերպ ասած՝ Խամենեիի շուրթերով այս երկիրը դիվանագիտորեն ասում է, որ արցախյան պատերազմի հիմնական նպատակներից մեկը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ազդեցության մեծացումն է Իրանի հյուսիսային սահմաններին՝ իր երկիրը շրջափակելու նպատակով, եւ «Զանգեզուրի միջանցքի» կամ ընդհանրապես Սյունիքի մասին Ադրբեջանի առաջնորդի հայտարարություններն այդ գործընթացների տրամաբանության համատեքստում են, ինչին Իրանը միանշանակ դեմ կարտահայտվի: Իրանի հոգեւոր առաջնորդը նույն հայտարարությունը կրկնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ շեշտելով. «Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանների փակումը»։

Այդ հարցի մասին իրանական կողմի` բաց տեքստով խոսելը նպատակ ունի նաեւ կանխելու փակ դռների հետեւում որեւէ բանակցային տրամաբանություն, որը կենթադրի Իրանին անխափան հյուսիսային հաղորդակցության ապահովման խոստում՝ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» բացման դեպքում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031