Իմ ոչ այնքան կարճ կյանքի ընթացքում հանդիպել եմ շատ մեծերի ու «անցել նրանց ձեռքի տակով»։
1976-ից հաստատվելով Երեւանում` շատ մոտ հարաբերությունների մեջ էի հայ ժողովրդի մեծագույն գիտնականներից մեկի՝ Գեւորգ Ջահուկյանի հետ։
Գ. Ջահուկյանն ապրում էր մենակ (ռուս կինը գերադասում էր ապրել Մոսկվայում)։ Տանն առանձնապես թանկարժեք միայն գրքերն էին (նրա մահից հետո կահույքը տվել էին հարեւաններին՝ որպես վառելիք օգտագործելու համար)։ Մշտապես մասնակցում էր բուհերի ընդունելության քննությունների հանձնաժողովների ընտրությանը, եւ ոչ ոք, կաշառակերության մեջ ողողված երկրում, գեթ մի անգամ չի կասկածել նրա բացարձակ ազնվությանը։ 1991 թե 1992 թ. սովածության մեջ հայտնված մեր գիտության մեծերին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահի պատվոգրեր էր հանձնել։ Քմծիծաղեցի. «Լավ կլիներ, եթե մի հազար դոլար տար»։ Առաջարկեցի ասել այդ մասին Ֆ. Սարգսյանին` այն ժամանակվա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին։ Ջահուկյանը թեքեց երեսը, իսկ այդ օրը նա… հոսանքի վճարը տալու գումար չուներ:
Երկրորդ մեծությունն Էդվարդ Ջրբաշյանն էր…
Կարդացեք նաև
Նշեմ նաեւ մի դեպք 1990-ականների սկզբի տարիներից։ Երբ Հայաստանում ձեւավորվեց Բարձրագույն որակավորման հանձնաժողով, եւ բոլոր գրիչ բռնողները նետվեցին գիտական կոչում ստանալու, հարստացած գիտությունների երկու թեկնածուներ փորձեցին դառնալ բանասիրական գիտությունների դոկտորներ գրականագիտության գծով։ Ջրբաշյանը, ծանոթանալով աշխատանքներին, առաջարկել էր երկուսին էլ մերժել։ Ու նրա խոսքն օրենք էր։ Սրանցից յուրաքանչյուրը գիտնականին առաջարկել էր 5000 դոլար՝ չխոչընդոտելու համար։ 5000 դոլարով կարելի էր այդ ժամանակ գնել երեք սենյականոց բնակարան Երեւանի կենտրոնում: Թեկնածուները դոկտոր դարձան միայն… Ջրբաշյանի մահից հետո։
Վաղարշակ ՄԱԴՈՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավաբանության դոցենտ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում