JAMnews. Ադրբեջանը և Եվրամիությունը հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում։ Փաստաթղթի համաձայն՝ Բաքուն կկրկնապատկի Եվրոպա արտահանվող բնական գազի ծավալը, այն կհասնի տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։
Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է նաև, որ Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող բազմաթիվ այլ հարցեր, այդ թվում՝ տնտեսական համագործակցության և առևտրի հետ կապված:
Նա նաև նշել է հումանիտար ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը և ԵՄ ներգրավվածությունը քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին աջակցելու գործում։ «Այդ նպատակների համար մենք հատկացրել ենք 2,5 միլիոն եվրո»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Եվրամիության հետ ստորագրված փաստաթուղթը հակասական կարծիքներ է առաջացրել քաղաքացիական հասարակության և Ադրբեջանի ակտիվիստների շրջանում։ Նրանց կարծիքով՝ Եվրոպան «հերթական գործարքն է կնքել ադրբեջանական ռեժիմի հետ, որը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները»։
Ահա սոցցանցերի ադրբեջանական հատվածից մի քանի հատկանշական մեկնաբանություններ.
Կարդացեք նաև
«Այսպիսով ադրբեջանական ընդդիմության «Եվրոպական գիրքը» կարելի է փակված համարել»։
«Ես զարմացած եմ, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները կամ իրենց ընդդիմադիր կոչողները ողջունում են այսօրվա հուշագիրը։ Եվ ոչ ոք եվրոպացիներին չի հարցնում, թե ինչու են նրանք հերթական գործարքը կնքում Ալիևի ռեժիմի հետ։ Ի՞նչ է լինելու մարդու իրավունքների հետ այս երկրում»։
«Մի բան ակնհայտ է՝ Եվրոպային միայն Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն են պետք։ Նրանք թքած ունեն մարդկանց խնդիրների վրա։ Եվ մի կարևոր բան էլ՝ եթե Եվրոպան մեզ մոտ չի գալիս, մենք ինքներս պետք է գնանք Եվրոպա։ Այնպես որ, մոտ ապագայում պատրաստվում եմ հեռանալ երկրից»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: