Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշին կբնակեցվի հաջորդ տարեվերջին. JAMnews

Հուլիս 21,2022 11:19

JAMnews. «Քաղաքում սկսվել է 23 շենքից բաղկացած առաջին բնակարանային համալիրի շինարարությունը»,- ասել է Շուշայում (Շուշի) Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։

Նա նշել է, որ Շուշայից (Շուշի) առաջին տեղահանվածները հարազատ քաղաք կվերադառնան 2023 թվականի վերջին։

Այժմ Շուշայում (Շուշի) են ապրում զինվորականների, տեղի իրավապահ մարմինների, ինչպես նաև քաղաքում իրենց գործունեությունը սկսած մի շարք ենթակառուցվածքային օբյեկտների աշխատակիցների ընտանիքներ։

Ֆիզուլի (Վարանդա) քաղաքից, որը նույնպես 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքում է վերադարձել Ադրբեջանի վերահսկողության տակ, ավելի քան 100 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է կառուցվել դեպի Շուշա (Շուշի)։ Ամեն օր Ադրբեջանի՝ բոլոր հետաքրքրված քաղաքացիները կարող են հատուկ ավտոբուսներով հասնել բերդաքաղաք։
Լեգենդար քաղաքը՝ 30 տարի անց․ այցելություն Շուշի

Ավտոբուսային էքսկուրսիա դեպի Շուշի․ պատմություն և լուսանկարներ

Աղդամն (Ակնա) ու Շուշան (Շուշի) կապող նախկին ճանապարհն անցնում է այն տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, և այն դեռևս չի օգտագործվում Ադրբեջանի կողմից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031