Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան․ Աղաջանյան Էդուարդը նույնիսկ ասաց՝ ամոթ Եվրոպային, որ երկակի ստանդարտների մեջ է . «Հրապարակ»

Հուլիս 21,2022 11:07

Մենք անդրադարձել էինք ՔՊ-ական պատգամավորների գործուղումներին, որ նրանք բյուջեի հաշվին շրջագայում են աշխարհով մեկ ու զրո օգուտ տալիս պետությանը։ Օրինակ՝ Արման Եղոյանն ու Մերի Գալստյանը հուլիսի 5-10-ը մեկնել էին Կիգալիա՝ Ռուանդայի Հանրապետություն, որ մասնակցեին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Հուլիսի 1-7-ը ՔՊ-ականների մեկ այլ խումբ մեկնել էր Բիրմինգեմ (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ)՝ մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 29-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այդ թվում՝ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը եւ Սարգիս Խանդանյանը։

Այս պատվիրակությունը, սակայն, միայն ՔՊ-ականներից չէր բաղկացած, նրանց մեջ է եղել նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանն էլ պետք է մեկներ, սակայն վերջին պահին փոշմանել է ու հրաժարվել։ Այսինքն, որոշ դեպքերում ընդդիմադիրներն էլ են դրանց մասնակցում։

Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կարեւոր աշխատանք են տարել Բիրմինգեմում, եւ ոչ միայն ինքը։ Ապա ավելացրեց, որ պետք է տարբերակել քաղաքական տուրիզմը խորհրդարանական դիվանագիտությունից։

Իսկ ՔՊ-ական պատգամավորները հայանպաստ, Հայաստանի շահն առաջ մղող որեւէ ելույթով, հայտարարությամբ հանդես եկե՞լ են։

«Այո, այո։ Ես պիտի արդար լինեմ եւ անկեղծ ասեմ, ճիշտ է՝ մենք Հայաստանում արդեն վաղուց գիտենք՝ մեր դիսկուրսները, որ մենք ինքնորոշման իրավունքն ենք հետապնդում, իսկ նրանք ուրացել են ինքնորոշման իրավունքը, եւ մենք էդ տարբեր մոտեցումներով գնացել ենք։ Նրանք նույնիսկ առաջարկեցին, որպեսզի մի բանաձեւի մեջ ընդունեն մեկ առաջարկություն, որը վերաբերում էր հումանիտար խնդիրներին՝ գերիների վերադարձ, մշակութային ժառանգություն, տեղահանվածներ եւ այլն, նույնիսկ դա չանցավ, որովհետեւ պետք է լավ աշխատել, ճիշտ աշխատել, ճիշտ լոբբինգ անել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Այսինքն՝ ՔՊ-ականները փորձե՞լ են Հայաստանի շահն առաջ տանել, Գալստյանն ասաց․ «Այո, փորձել են, եւ ես պիտի ասեմ, որ երբ վեհաժողովն ավարտվում էր, Աղաջանյան Էդուարդը նույնիսկ ասաց՝ ամոթ Եվրոպային, որ երկակի ստանդարտների մեջ է։ Ես էլ էի իմ խոսքում այդպես ասել։ Անկեղծ ասեմ, երբ որ ես խոսեցի, Էդիկն ասաց՝ շատ լավ ելույթ ունեցար, եւ երբ որ իրենց մաքուր հումանիստական առաջարկը չանցավ, ինքը ելույթ ունեցավ եւ ասաց՝ ամո՛թ, Եվրոպա, դուք ցույց տվեցիք ձեր երկակի ստանդարտների քաղաքականությունը»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031