Սևանա լճի հարցը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, քանի որ այն պարունակում է երկրի ամենախոշոր քաղցրահամ ջրի պաշարը։
Մեծամասամբ Սևանի շնորհիվ է, որ Հայաստանը իր ջրային ինքնաբավության հարցում շատ քիչ է կախված արտաքին աշխարհից։
Եթե իշխանությունները Սևանա լճի համար ինչ-որ քայլեր էլ ձեռնարկում են, ապա դրանք, որպես կանոն, հատվածական ու կիսատ-պռատ բնույթ են կրում։ Սակայն դա չի խանգարում, որ Սևանի հաշվին Փաշինյանը փիառվի։
Բայց, Ի հակառակ Փաշինյանի խոսքերի, լճի մակարդակը շարունակում է իջնել։ Ջրառի համար օրենքով նախատեսված տարեկան առավելագույն ջրի դուրս թողնման քանակը տարեկան 170 մլն խմ է, և միայն 2021 թվականին հավելյալ 75 մլն խմ ջուր է բաց թողնվել, ինչի հետևանքով ջրի մակարդակը էականորեն նվազեց։ Անխնա ջրառի արդյունքում լճի մակարդակը շարունակում է նվազել նաև այս տարի։ Սա փաստորեն Փաշինյանի հայտարարած «ջրային ռեսուրսների կառավարման բոլորովին նոր որակի» արդյունքն է, երբ ժամանակին քայլեր չեն ձեռնարկել ջրամբարները պատշաճ քանակությամբ ջրով լցնելու համար, իսկ հիմա ոռոգման ջրի ապահովման գլխավոր ծանրությունն ընկնում է Սևանի «ուսերին»։ Մյուս կողմից էլ՝ ոռոգման համար բաց թողնված ջուրն արդյունավետորեն չի օգտագործվում, քանի որ դրա էական հատվածը Հրազդան գետով լցվում է Արաքս։ ՀՀ իշխանությունները կա՛մ չեն գիտակցում ջրային ռեսուրսների կառավարման նշանակությունը, կա՛մ էլ, երբ սկսում են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, արդեն ուշ է լինում։
Կարդացեք նաև
Օրինակ՝ տևական ժամանակ է, ինչ Սևանի «ծաղկման» թեման բարձրացվում է, շրջակա միջավայրի նախարարությունը նոր է «քնից զարթնել»՝ հայտարարություն տարածելով, թե տեղյակ են խնդրից ու միջոցառումներ են ձեռնարկում այն լուծելու նպատակով։ Բայց պատասխանատու կառույցը առաջնորդվել է միայն բարի ցանկություններով, քանի որ խնդրի լուծման ուղղությամբ ո՛չ համապատասխան մեխանիզմների մասին է նշել, ո՛չ էլ կոնկրետ ժամկետներ սահմանել։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։