Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չլիներ Իրանի դիրքորոշումը, վաղուց կլիներ «Զանգեզուրի միջանցքը»․ Բենիամին Մաթևոսյան․ «Փաստ»

Հուլիս 21,2022 09:55

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում խոսել ենք Թեհրանում տեղի ունեցած Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման, դրա շրջանակներում Հայաստանի վերաբերյալ հնչած հայտարարությունների ու մի շարք այլ զարգացումների մասին:

Նրա խոսքով, Հայաստանի տարածքի հետ կապված ուժային կենտրոններն իրար հակասող, միմյանց շահերին չհամապատասխանող պատկերացումներ և մոտեցումներ ունեն. «Ու եթե X պահի ինչ-որ գործողություն իրականացվի, որի շրջանակներում այդ խաղացողներից մեկը կամ երկուսն իրենց ազդեցությունը կորցնեն կամ ավելացնեն իրենց հնարավորությունների պաշարը, մեծ հաշվով, Հայաստանին միգուցե հետագայում ոչ ոք ոչինչ չհարցնի: Օրինակ՝ ինչպե՞ս է պատկերացնում Սյունիքի ապագան: Միգուցե Իրանը, սեփական շահերից ելնելով, որոշի, որ այդ տարածքում պետք է ինքը Հայաստանի անվտանգությունն ապահովի, միգուցե Ռուսաստանը որոշի ինչ-որ այլ գործողություններ իրականացնել, կամ միգուցե Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն, որ առանց «Զանգեզուրի միջանցքի» այլևս չեն կարող շարունակել իրենց կենսագործունեությունը: Մենք մի իրավիճակում ենք, երբ մեզնից այդքան էլ շատ բան չեն հարցնում: Թեհրանում տեղի ունեցած հանդիպումը, դրա շրջանակներում հնչած հայտարարություններն ավելի շատ նկարագրված համատեքստում եմ դիտարկում: Այսինքն, որ մենք շատ սահուն կերպով վերածվում ենք նոր Սիրիայի»:

Նա շեշտեց՝ պատերազմից հետո փաստ էր, որ Հայաստանն իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության X մակարդակը պահպանում է միայն ռազմավարական դաշնակից ՌԴ-ի ու բնական դաշնակից Իրանի միջոցով. «ԻՀՀ հոգևոր առաջնորդի հայտարարությունը նշվածի ևս մեկ ապացույցն էր, որովհետև եթե չլիներ Իրանի դիրքորոշումը, վաղուց կլիներ «Զանգեզուրի միջանցքը», և հարց է, թե Սյունիքը որ կողմի վերահսկողության տակ կլիներ: Խամենեիի հայտարարությունը, սակայն, նաև երկրորդ մաս ունի. ֆունդամենտալ առումով Հայաստանը վերածվել է օբյեկտի, որի վերաբերյալ տարբեր ուժային կենտրոններ իրենց պատկերացումներն ունեն ու բանակցությունները վարում են իրենց իսկ շահերի տրամաբանությունից ելնելով: Սա է այն ամենավտանգավոր կետը, որի վրա հղում անելով եմ նաև կարծում, որ մեր երկիրը վերածվում է Սիրիայի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031