Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոշտանգման գործով» մեղադրյալները օպերլիազորներն են, տուժողը՝ աշխարհի չեմպիոն

Հուլիս 21,2022 14:00

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում երեկ դատավոր Աննա Մաթեւոսյանը նշանակել էր Տիգրան Ավանեսյանի, Նարեկ Բարսեղյանի եւ Գրիգոր Մխիթարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Տիգրան Ավանեսյանը՝  ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը, նույն բաժանմունքի օպերլիազորներ Նարեկ Բարսեղյանի, Գրիգոր Մխիթարյանի եւ գործով չպարզված այլ ծառայողների հետ՝ խմբով, 2020 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:00-ին, Երեւան քաղաքի բնակիչ Վլադիմիր Օհանյանին եւ վերջինիս ծանոթ Արմեն Ղազարյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջիններիս խոշտանգել են՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով:

Քրեական գործի դատաքննության  մանրամասները կարդացեք «Առավոտի» առաջիկա համարում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031