Հուլիսը փառատոների ամիս է, «Ոսկե ծիրանին» զուգահեռ մի քանի փառատոն անցկացվեց` «Հայան», «Երազ Ֆեստը»: Վերջինիս կարգախոսն էր «Միացիր երազին»: Երազ այգու գիշերային երկնքում մարդկանց նվիրական երազանքներով, անկեղծ ցանկություններով ու դրական հույզերով հազարավոր օդապարուկներ բաց թողնվեցին: Yeraz Fest-ն էլ մեկնարկեց հատուկ այս միջոցառման համար գրված երգի պրեմիերայով, որը կատարեց երգչուհի Սոֆի Մխեյանը։ Համերգային շոու-ծրագրով հանդես եկավ նաեւ երգիչ Արամ mp3-ն, իսկ հաղորդավարն էր Ռաֆայել Երանոսյանը։
Yeraz Fest-ը նախաձեռնել էր Yeraz Projects-ը, որի համահիմնադիրն Անժելա Պետրոսյանն է: Նրա խոսքով, չկա մարդ, որը չունենա երազանքներ. «Ես անկեղծ ուզում եմ, որ բոլորը՝ անկախ տարիքից, երբեք չդադարեն երազել, երբեք չդադարեն հավատալ անեն ամեն բան, որ դրանք իրականություն դառնան»։ Երաժշտական ծրագիրը շարունակվեց մինչեւ ուշ երեկո՝ DJ Վակցինայի մասնակցությամբ, իսկ միջոցառման մասնակիցների թիվն անցավ տասը հազարը:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
20.07.2022