Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմային այրվածքներով Վանաձորի ԲԿ ընդունված փոքրիկի վիճակը գնահատվում է կայուն բավարար

Հուլիս 20,2022 22:10

Հուլիսի 18-ի առավոտյան շտապ բուժօգնության մեքենայով «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել 4-ամյա երեխա: Փոքրիկի մոտ ախտորոշվել է մարմնի 22 տոկոս ջերմային այրվածք. «Ջերմային այրվածքներ է ստացել՝ կրծքավանդակի, որովայնի,  մեջքի եւ դեմքի շրջանում: Ընդունման պահին ունեցել է այրվածքային շոկ, անմիջապես կատարվել են հակաշոկային միջոցառումներ»,- այս մասին Aravot.am-ին փոխանցեցին «Վանաձորի բժշկական կենտրոնի» մամուլի ծառայությունից, նշելով, որ այլ մանրամասներ չեն կարող հաղորդել:

Երեխայի վիճակն այս պահին բժիշկները գնահատում են կայուն բավարար: Փոքրիկը գտնվում է բժիշկների հոգածության ու ուշադրության տակ: Երեխան շարունակում է ստանալ ստացիոնար բուժում: Այժմ իրականացվում են վերքերի ընդհանուր եւ տեղային բուժումներ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վանաձորի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031