Այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքների կազմակերպման հարցում Ի. Սաղաթելյանի ունեցած ներդրման և գործադրած ջանքերի համար։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Սիրիայում և Հայաստանում առկա քաղաքական իրավիճակին, Սիրիայում հայ համայնքի դիմագրաված տնտեսական և ժողովրդագրական, ինչպես նաև Սիրիայի քաղաքացիների` Հայաստան այցելելու ռեժիմի հեշտացման և մի շարք այլ խնդիրների։
Իշխան Սաղաթելյանն ընդգծել է երկու երկրների պատմական բարեկամությունը և աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում Հայաստանի և Սիրիայի ունեցած շահերի, և ի դեմս Թուրքիայի, արտաքին վտանգների առկայությունը։
Կարդացեք նաև
Ամփոփելով հանդիպումը կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը :
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ